News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «ապատեղեկատվության» վերաբերյալ օրինագիծը սպառնում է խոսքի ազատությանը եւ հաջորդ տարի կայանալիք ընտրություններից առաջ կարող է ավելի վնասել լրագրությանը, ասել է Վենետիկի հանձնաժողովը՝ Թուրքիայի խորհրդարանին կոչ անելով մերժել այն։

Հանձնաժողովը հայտարարել է, որ ազատազրկումը եւ օրինագծի այլ հետեւանքներն անհամաչափ կլինեն դրա նպատակներին եւ կարող են հանգեցնել «խոսքի ազատության կամայական սահմանափակումների»:

Նախագահ Թայիփ Էրդողանի կառավարությունը ասում է, որ օրենքը նպատակ ունի պայքարել մամուլում եւ սոցիալական ցանցերում առկա ապատեղեկատվության դեմ: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ու դաշնակիցները մեծամասնություն ունեն խորհրդարանում եւ ակնկալվում է, որ օրենի նախագիծն արդեն այս շաբաթ կընդունվի:

Քննադատներին, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցություններին եւ ԶԼՄ-ներին, առաջին հերթին անհանգստացնում է հոդվածը, որում ասվում է, որ վախ ստեղծելու եւ հասարակական կարգը խաթարելու նպատակով Թուրքիայի անվտանգության մասին կեղծ տեղեկատվություն տարածողներին սպառնում է մեկից երեք տարվա ազատազրկում։ Սա հատկապես անհանգստանալու տեղի ք տալիս`2023 թվականին կայանալիք ընտրությունների ֆոնին:

Նշվում է, որ օրինագիծը «միջամտություն է խոսքի ազատությանը», որը պաշտպանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ):

Վենետիկի հանձնաժողովը հայտարարել է, որ ժողովրդավարական հասարակությունում կեղծ տեղեկատվությանն ու ապատեղեկատվությանը հակազդելու այլընտրանքային ոչ հանցավոր ուղիներ կան:

Խորհրդարանը պատրաստվում է վերսկսել օրինագծի քննարկումը երեքշաբթի օրը՝ անցած շաբաթ առաջին 15 հոդվածներն ընդունելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ