News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Լիբանանի հայերն այսօր՝ հունվարի 25-ին, բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Ադրբեջանի: Այստեղ են ազգային վարժարանի սաները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգեւոր հայրերը: ներկաները նշում են, որ եկել են զորակցելու Արցախին եւ կոչ են անում բոլորին ոտքի կանգնել:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան բազմաթիվ Հայաստանի ու Արցախի դրոշներ, նաեւ պաստառներ՝ հետեւյալ գրառումներով. «Մեկ բռունցք՝ ընդդեմ Արցախի նկատմամբ ոտնձգության», «Artsakh strong», «Ոչ էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությանը», «Դադարեցրեք Արցախի հայերի ոչնչացումը», «Բոլորս Արցախի հետ», «Արցախը Հայաստան է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «Մենք արցախցիների կողքին ենք»:

Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Արցախը մերն է», «Արցախը չենք հանձնի», «Արցախը ծնկի չի գա», «Միասին Արցախի կողքին», «Չենք մոռանա, չեն ների, չենք զիջի»:

Հիշեցնենք, որ 45 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը:

Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, այս տարի Ամանորը դիմավորել են շրջափակման մեջ՝ ճանապարհի բացման սպասումով։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով 1100 քաղաքացի տուն վերադառնալու հնարավորություն չունի, որից 270-ը երեխաներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցների ձեռնարկումը՝ ուղղված ԼՂ ժողովրդի իրավունքների ապահովմանը. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանն ամեն գնով ձգտում է կոտրել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների կամքը՝ չխորշելով անգամ ահաբեկչական գործողություններից...
Դիտարկվել են արգելափակված ճանապարհի պայմաններում Արցախում շինաշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորությունները
Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը...
Ադրբեջանը հարցականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները. ԱԳ փոխնախարարը՝ Բուենոս Այրեսում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աշխատել համակարծիք երկրների հետ կանխարգելման...
Շրջափակման հետեւանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն դոլար. զեկույց
Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում մասնագիտական խմբի ղեկավար Վարդան Արամյանը և «Մենք են մեր սարերը» տարածքային զարգացման…
Արցախի ՄԻՊ-ը Արգենտինայում մասնակցել է մարդու իրավունքների համաշխարային երրորդ ֆորումին
ֆորումի շրջանակներում կազմակերված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը...
Մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող շարունակական աջակցությամբ. ամերիկացի սենատոր
Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը մտահոգություն է հայտնել 907-րդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ