News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հրդեհից զոհված զինծառայողների հարազատների հույզերը շահագործելով ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է: Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների ծնողների ներկայացուցչի գործառույթներն ստանձնած փաստաբանի կողմից վերջին օրերին հրապարակայնորեն արվում են հայտարարություններ, որոնք, որեւէ աղերս չունենալով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններին ու ասեկոսեներին իրականության պատրանք հաղորդելուն։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իբրեւ թե հրդեհը դիտավորությամբ այլ հանցագործության պարտակման հետ կապելու վերաբերյալ պնդումներին, հրդեհից առաջ զինծառայողների մահացած լինելու, այսպես կոչված «սեփական հետաքննության» հիման վրա արվող՝ կացարանում միայն զինվորների մահճակալներն այրված լինելու, դեպքի վայրում քննչական գործողությունները «փնթի» կատարված լինելու եւ նմանատիպ այլ պնդումներին։

Հատկանշական է այն հանգամանքը, որ փաստաբանն իրեն թույլ է տալիս նման պնդումներ անել ոչ միայն վարույթի նյութերին ընդհանրապես չտիրապետելու, այլ նաեւ՝ նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններն անգամ ստացված չլինելու պարագայում՝ ըստ էության հիմնվելով միայն սիրողական մակարդակի դատողությունների վրա։

Մինչդեռ, ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն ու վարկածը, այդ թվում, ըստ նախնական տվյալների, հերքելով հրդեհից հետո մահացած զինծառայողների մարմիններն իրենց մահճակալների վրա հայտնաբերված լինելու հանգամանքը։

Ավելին, հաշվի առնելով կոնկրետ տվյալ դեպքում իրազեկված լինելու հանրային շահի գերակայությունը՝ հարկ ենք համարում նշել, որ զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն մեղադրյալի դատավարական կարգավիճակով տված ցուցմունքով, ըստ էության, հաստատել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված վարկածը՝ որպես կպչան ավտոբենզին օգտագործելու, 5 լիտրանոց տարայով բենզինն իր կողմից կացարան բերելու եւ վառարանը դրանով վառելու, կրակի տարածման ընթացքի, իր կողմից այն հանգցնելու փորձերի եւ այլ գործողությունների վերաբերյալ։

Քրեական վարույթով ապացուցողական եւ վարութային ծավալուն գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։ Քննությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում նաեւ՝ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկալան, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել։

Ներկա փուլում ընթանում է մահացած զինծառայողների ծնողներին, հարազատներին որպես տուժող ճանաչելու եւ նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ կատարելու գործընթացը։ Դրա շրջանակներում վերջիններս լիարժեք հնարավորություն ունեն ներկայացնելու դեպքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններն ու տվյալները։ ՀՀ քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ որոշակիություն եւ փաստական հենք ունեցող բոլոր նմանատիպ տվյալները վարույթի շրջանակներում դարձվելու են ստուգման առարկա։

Հետեւաբար, անթույլատրելի ենք համարում քննության ներկա փուլում նախաքննական տվյալների հրապարակման առումով քննչական մարմնի ունեցած կաշկանդվածությունից ու սահմանափակումներից օգտվելով՝ առանց որեւէ հիմքի ապատեղեկատվության տարածման, արհեստականորեն հանրային կրքեր բորբոքելու, զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու դրսեւորումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Մի քանի օր, կամ մի ամիս դուրս չեկանք, ինչ-որ ձևով իրանց հերթական...
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. Եթե իրենցից մեկը կա, որ մտածում է...
«Հրդեհից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ
Նրանք դժգոհ են գործի քննությունից։ Կարծում են, որ քննչական կոմիտեն պատշաճ չի...
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ