News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

87 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուս ականավոր դիվանագետ, Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Մատվեեւիչ Դրյուկովը։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։   

«Ցավով տեղեկացնում ենք, որ 2023թ. մարտի 12-ին 87 տարեկանում կյանքից հեռացավ խորհրդային եւ ռուս ականավոր դիվանագետ Անատոլի Մատվեեւիչ Դրյուկովը։  

ԽՍՀՄ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ Անատոլի Մատվեեւիչն իր կյանքը նվիրել է դիվանագիտական ծառայությանը՝ անցնելով դրա բոլոր փուլերը, բազմիցս աշխատել է արտերկրում, եղել է ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սինգապուրում եւ Հնդկաստանում: Պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոլորտում մեծ ներդրման եւ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար: 

1998-2005 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: Եղբայրական Հանրապետությունում հիշում են նրա նշանակալի ներդրումը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։ Երկու պետությունների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար 2005 թ. Անատոլի Մատվեեւիչը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: 

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը խորին եւ անկեղծ ցավակցություն է հայտնում Անատոլի Մատվեեւիչի հարազատներին եւ մերձավորներին: 

Անատոլի Մատվեեւիչի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 12:00-ին  Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում (ք. Մոսկվա, Մարշալ Տիմոշենկոյի փող., 25)»,-ասվում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ