ՀԱՊԿ-ը եւ ՄԱԿ-ը մտադիր են ամրացնել կապերը, այդ թվում համատեղ խաղաղապահ առաքելություն իրականացնելու հարցում:
Սեպտեմբերի 26-ին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլյա Բորդյուժան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Լին Փեսկոյի հետ:
«Հանդիպման շրջանակներում քննարկվել են նստաշրջանի օրակարգի արդիական հարցերը, երկու կազմակերպությունների միջեւ փոխազդեցության զարգացումը` 2010 թվի մարտի 18-ի համատեղ Հռչակագրի հիման վրա, որը ստորագրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլյա Բորձյուժայի միջեւ: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել կապերը Հռչակագրով նախատեսված տարբեր ոլորտներում, այդ թվում`խաղաղապահ առաքելության իրականացման գործում»,-ասել է նա:



























