
Անկարան Հայաստանին մեղադրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մեջ՝ ասելով, որ դա «հետևանք է այն բանի, որ Հայաստանը չէր կատարում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները»։ Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը նման հայտարարություն է արել Milliyet թերթին տված հարցազրույցում։
«Հայաստանը հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել նախորդ 44-օրյա գործողության արդյունքներով։ Եվ այն պետք է կատարի դրա պայմանները: Այնտեղ [Ղարաբաղում] ահաբեկիչներ են հաստատվել։ Նրանք ապօրինի արդյունահանում են այնտեղի հանքերում։ Նրանք չէի լսում նախազգուշացումները և փակում էին ճանապարհները։ Վերջին 10-15 օրերին նրանց անընդհատ զգուշացրել են, որ դադարեցնեն, բայց ոչինչ չի փոխվել։ Եվ վերջում Ադրբեջանը պատասխանեց նրանց. [Գործողության] մեկ օրվա ավարտին նրանք ասացին, որ կհանձնվեն, կհրաժարվեն զենքերից և կհեռանան»,- նախարարի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Նրա խոսքով` «Ռուսաստանը հայտարարել է, որ բոլոր հողերը [Ղարաբաղում] պատկանում են Ադրբեջանին»։ Նա հույս է հայտնել, որ Բաքվի ագրեսիան «քայլ կլինի դեպի երկարաժամկետ խաղաղություն»։ «Հատկապես, եթե Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր պարտավորությունները, և խաղաղության պայմանագրի դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչվեն։ Այնուհետև տարածաշրջանում կհաստատվի խաղաղության և հանգստության մթնոլորտ»,- եզրափակել է Գյուլերը։
Մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի վերջին զորավարժությունները՝ նախարարն ասաց, որ «այս իրադարձությունն առանձնապես կարևոր չի համարում»։ Այդուհանդերձ, նրա խոսքով, ներկա լարվածության պայմաններում զորավարժություններին անգամ 25 հոգու մասնակցությունը կարող է սխալ ընկալվել, ուստի ավելի լավ կլինի, որ կողմերը գործեն ավելի զգույշ։