News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մենք 20 հազարից ավելի բռնի տեղահանվածներ ունենք, որոնք արդեն Հայաստանի տարածքում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Երբ սկսվեց պրոցեսը, նախ սկսել ենք Սյունիքում տեղակայել մեր հայրենակիցներին, հետո Վայոց Ձոր, հիմա բավական ակտիվ մեր հայրենակիցները տեղակայվում են Գեղարքունիքի մարզում, Կոտայքում, Տավուշում, Արմավիրում ու Արարատում: Մենք հանրապետության համայնքներում  առանձնացրել ենք աշխատանքային խմբեր, կան պատասխանատուներ, հրապարակել ենք նրանց կոնտակտային տվյալները, որպեսզի մեր այն հայրենակիցները, որոնք հատշաճ հաշվառում չեն անցել, կամ չեն ցանկացել Գորիսում կամ Վայքում հաշվառվել, ապա կարող են մոտենալ տվյալ համայնքներ, այնտեղ հաշվառում կանցկացվի, որ պետական աջակցության ծրագրերից օգտվեն: Նաեւ մենք իմանանք նրանց վայրը, կարքիները եւ այլն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պլան ունի պետությունը, երբ բոլոր հյուրանոցները, հյուրատները արդեն զբաղված լինեն, Սանոսյանը պատասխանեց. «Մենք հիմա հավաքագրում ենք ենթադրյալ այն բնակարանները, որոնք կարող են վարձով տրվել, նաեւ այն բնակարանները, որոնք հիմա զբաղեցված չեն եւ կարելի է սեփականատիրոջ համաձայնությամբ այնտեղ բնակեցնել: Սա շարունակական պրոցես է: Կարող եմ վստահեցնել, որ մեր հայրենակիցներից ոչ մեկը անօթեւան չի մնա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ