News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների հարգմանը, պաշտպանությանը եւ իրականացմանը աջակցելը եւս ընկած է Հայաստանում մեր աշխատանքի հիմքում։ Այս մասին նշվել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարգոսի եւ Հայաստանում ԵՄ դիտորդների ղեկավար Մարկուս Ռիտտերի հայտարարությունում՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առնչությամբ։

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն ընդունվել է 1948թ., աշխարհի կառուցման մեր հավաքական ջանքերի վկայությունն է, որտեղ հաղթանակում են արդարությունը, ազատությունը եւ մարդկային արժանապատվությունը։ Դա նշանավորում է բեկումնային պահ մարդկության պատմության մեջ։

Այսօր աշխարհը կարող է միանգամայն այլ թվալ, բայց Հռչակագրի հրատապությունը եւ նշանակությունը մնում են նույնքան անփոփոխ, որքան առաջ։ Չնայած մենք հասել ենք էական առաջընթացի Հռչակագրի ընդունման պահից, խնդիրները պահպանվում են՝ խանգարելով բոլոր մարդկանց կողմից մարդու իրավունքների համընդհանուր իրականացմանը։

Եվրամիությունը իր հիմնադրման պահից հավատարիմ է եղել խաղաղության եւ կայունության աջակցմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ օրենքի գերակայության վրա հիմնված աշխարհի կառուցմանը։ Մարդու իրավունքների հարգումը եւ պաշտպանությունը Հայաստանում եւս ընկած է մեր աշխատանքի հիմքում։

Եվրամիության պատվիրակությունը Հայաստանում առաջ է տանում ԵՄ արժեքները, ինչպես նաեւ հաստատում է գործընկերային հարաբերություններ երկրում։  Մարդու իրավունքները մեր ամենօրյա կյանքի մի մասն են։ Մարդու իրավունքները համընդհանուր են, անքակտելի, անբաժանելի եւ փոխկախված։ Դա նշանակում է, որ ամեն մարդ մարդու իրավունքների իրավունք ունի, մարդու բոլոր իրավունքները միանման կարեւոր են, փոխկախված եւ կիրառելի բոլոր ժամանակներում, այդ թվում հակամարտությունների եւ ճգնաժամերի ժամանակ։

Այսպիսով, Եվրամիության ներկայացուցչությունը Հայաստանում ակտիվորեն աջակցում է բարեփոխումներին քաղաքացիական հասարակությունում համատեղ նախագծերի միջոցով՝ հատուկ ուշադրություն հատկացնելով գենդերային հավասարությանը եւ բոլոր կանանց եւ աղջիկների մարդու իրավունքներին, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, երեխայի իրավունքներին, ԼԳԲՏ+-ի իրավունքներին, բռնության եւ ընտանիքում բռնության դեմ պայքարին, ինչպես նաեւ անկախ ԶԼՄ-ների պաշտպանությանը։

ԵՄ ներկայացուցչությունը ակտիվորեն զբաղվում է տեղահանված անձանց կարիքների աջակցությամբ։ Եվրամիությունը եւ Հայաստանը համատեղ պարտավորվել են միասին աշխատել ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների եւ նպաստել դեմոկրատիայի ամրապնդմանը, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ կայունությանը։

Այս տարի ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է նախաձեռնել Հայաստանում անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության գծով, որը հայտնի է որպես Հայաստանում Եվրամիության առաքելություն (EUMA)՝ մարդու անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի հակամարտությունից տուժած շրջաններում։ Մարդու իրավունքները ինտեգրված են նրա ողջ գործունեությունում, ներառյալ ակտիվ փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով։ ԵՄ դիտորդները տեղերում հանդիպում են տաբեր մարդկանց եւ ընկերությունների հետ, որոնք կիսում են նրանց խնդիրները, բայց նաեւ հույսերը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ներառում է քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական եւ սոցիալական իրավունքները եւ հաստատում դրանց համընդհանուր բնույթը՝ որպես բոլոր մարդկանց համար անքակտելի, ամուր հիմք է դրել մարդու իրավունքների ոլորտում մեր ջանքերի համար։ Նշելով Հռչակագրի 75-ամյակը՝ մենք ԵՄ-ում վերականգնում եւ հաստատում ենք մեր հավատարմությունը մարդու իրավունքների առաջմղմանը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ