News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հանրահայտ Այա Սոֆիայի մզկիթի (Սուրբ Սոֆիայի տաճար) այցելությունները օտարերկրյա զբոսաշրջիկների համար այսուհետ վճարովի են՝ մուտքը 25 եվրո։ Նոր կանոնները գործում են երկուշաբթի օրվանից։

Տաճար մուտքը տուրիստների համար կազմակերպվում է հարավային ճեմասրահից՝ այցելելու համար պատկերասրահի, բյուզանդական խճանկարի հարկը։ Այցելուների համար մշակվել է բջջային աուդիոուղեկցող 23 լեզուներով։ Ցանկության դեպքում նրանք կարող են ստանալ ականջակալներ եւ ինքնուրույն շրջել տաճարով։

Թուրքիայի քաղաքացիների համար, որոնք այստեղ կգան աղոթելու համար, մուտքն անվճար է։ Տուրիզմի նախարարության հայտարարության համաձայն՝ մզկիթ այցելության նոր կանոնները թույլ կտան վերացնել հերթերը, ինչպես նաեւ պլանաչափ իրականացնել դրա վերականգնման մասշտաբային աշխատանքները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020թ. հուլիսին ստորագրել էր հրամանագիր, որի համաձայն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը դարձել է մզկիթ, այստեղ վերականգնվել են կրոնական արարողությունները։ Այդ ժամանակ էլ այցելությունը դարձել էր անվճար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ