News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում առերեւույթ չարաշահումների հետ կապված գլխավոր դատախազությունից ուղարկված նյութերի հիման վրա նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել եւ քննվում են մեկ վարույթում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դրպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը, մանկավարժների համար անակնկալ կերպով, մեկամսյա արձակուրդ է գնացել:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում իրավիճակը լարված էր. աշակերտները դասադուլ էին իրականացնում, ծնողները՝ բողոքի ակցիա: Նրանք դժգոհում էին այն մեթոդներից, որոնցով տնօրենը շուրջ 1.5 տարի ղեկավարում է դպրոցը: Դպրոցի երեք փոխտնօրենները նույն պատճառով միաժամանակ պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել տնօրենին: Նրանց դիմումները դեռևս մակագրված չեն:

Տպել
Ամենաշատ