News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հարցով բանակցություններ կարող են տեղի ունենալ նույնիսկ վաղը, բայց Ռուսաստանը ելնելու է ստեղծված իրավիճակից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է RIA Novosti-ն։

«Մենք մեր կողմից այս առաջարկներն ունենք սեղանին։ Այլևս մեզանից կախված չէ, թե երբ այս բանակցություններով հետաքրքրված բոլոր սուբյեկտները կվերցնեն այն, ինչ կա իրենց սեղանին և կսկսեն այդ բանակցությունները։ Թեկուզ վաղը։ Բայց երբ նրանք կցանկանան են դա անել, դա արդեն իրենց գործն է: Կրկնում եմ՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ կլինի իրական կյանքում»,-լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է Պուտինը։ 

Նա նաև նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունն ուկրաինական կողմի հետ՝ Ստամբուլի և Մինսկի հիման վրա։

«Ելնելով այն պայմանավորվածություններից, որոնք, ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, ձեռք են բերվել դժվարին բանակցությունների ընթացքում, գրեթե մեկուկես ամիս տևած բանակցություններ՝ Ստամբուլում և Մինսկում, դրա հիման վրա մենք պատրաստ ենք շարունակել մեր երկխոսությունն ուկրաինական կողմի հետ»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի հարցով Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները սկզբունքորեն ընդունելի էին ուկրաինական կողմի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ