Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն Ադրբեջանի կողմից հայկական Շուշի քաղաքի բռնազավթումն «ադրբեջանական ժողովրդի պատմական հաղթանակի խորհրդանիշ» է անվանել։

Նա Ալիևի կողմից Արցախում պատմական ժառանգության ոչնչացումը որակել է որպես «վիթխարի ստեղծագործական աշխատանք»։ Միրզիյոևը արցախահայության դեմ Բաքվի ցեղասպան ագրեսիան «պատմական արդարության վերականգնում» է համարել։