Ռուսաստանի համար Մերձավոր Արևելքում լրացուցիչ հնարավորություններ են բացվում, և դիրքերի կորուստ չկա, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Մեկնաբանելով ամերիկյան լրատվամիջոցների այն հոդվածները, որոնք պնդում են, որ Ռուսաստանը կորցնում է դիրքերը Մերձավոր Արևելքում, փոխնախարարը նշել է, որ ԱՄՆ-ը «ցանկալին իրականության տեղ է ներկայացնում »։

«Դա այդպես չէ։ Եվ մեզ համար, իհարկե, փոփոխություններով, ներառյալ այս կարևորագույն տարածաշրջանի քաղաքական լանդշաֆտի մի շարք ասպեկտների խորը փոփոխությունը, լրացուցիչ հնարավորություններ են բացվում», - ասել է Ռյաբկովը: