Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է երկխոսություն վարել ԱՄՆ իշխանությունների հետ։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուքը։

«Մենք պատրաստ ենք երկխոսության ԱՄՆ-ի հետ։ [Միացյալ Նահանգների ղեկավար] Թրամփը լուրջ նախագահ է,- նշել է նա։- Գազայի վերաբերյալ համաձայնագիրը ձեռք չէր բերվի առանց Թրամփի [Մերձավոր Արեւելքում] հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի»։

«ՀԱՄԱՍ ղեկավարության դիրքորոշումը երկխոսության պատրաստակամությունն է բոլոր կողմերի հետ, Իսրայելից բացի»,- ընդգծել է Աբու Մարզուքը։