ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եթե Ուկրաինայում պատերազմի ավարտն անհնար է, ուրեմն Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի իր ջանքերը «մի քանի օրվա» ընթացքում և առաջ շարժվի, հայտնում է CNN-ը։

«Եթե պատերազմն Ուկրաինայում անհնար է դադարեցնել, մենք պետք է առաջ շարժվենք։

Սա մեր պատերազմը չէ: Մենք չենք սկսել այն: Միացյալ Նահանգներն օգնում է Ուկրաինային վերջին երեք տարիներին, և մենք ցանկանում ենք, որ այն ավարտվի, բայց սա մեր պատերազմը չէ։ Նախագահը (Թրամփը) 87 օր է անցկացրել այս կառավարության ամենաբարձր մակարդակում՝ բազմիցս ջանքեր գործադրելով այս պատերազմը վերջ դնելու համար։ Մենք հիմա հանգում ենք նրան, որ պետք է որոշենք և հասկանանք՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ»,- նշել է պետքարտուղարը: