Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։ «Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը լուծելու ամենաարդյունավետ ձևաչափն են և այդ հիման վրա համաձայնություն է ձեռք բերվել շարունակել նման արդյունավետ երկխոսությունը։
Երկու երկրների առաջնորդները, «գնահատելով սահմանների սահմանազատման գործընթացում ձեռք բերված հաջողությունները, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքը այս ուղղությամբ»։ «Բանակցությունների ընթացքում կողմերը նաև համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները։ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը շնորհակալություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպման կազմակերպման համար»։





























