News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Արցախի թեմի գործող եկեղեցիները համալրվեցին եւս մեկով. թեմակալ առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանի ձեռամբ, փետրվարի 19-ին օծվել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Ս. Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ նախկինում մի քանի եկեղեցիներ ունեցած Վաղուհաս գյուղը խորհրդային շրջանից տասնամյակներով զրկված էր սեփական աղոթատուն ունենալուց: Նոր եկեղեցին սկսվել է կառուցվել 2007թ.-ից` բարերարությամբ ծնունդով վաղուհասցի, ռուսաստանաբնակ գործարար Գրիգորի Հայրապետյանի: Եկեղեցու բացումը յուրօրինակ նվեր էր հայրենի գյուղին` Վաղուհասի ազատագրման 19-րդ տարեդարձի առիթով:

Արցախի թեմի առաջնորդը, թեմի հոգեւորականների դասի հետ, նախ սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցին, այնուհետեւ մատուցել անդրանիկ պատարագը:

Արցախի թեմի առաջնորդը եկեղեցու բարերարին խորհրդանշական հուշանվեր եւ երախտագիր է հանձնել:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, ուխտավորներ Արցախից, Հայաստանից ու Ռուսաստանից:

Հոգեւոր արարողությունից հետո տեղի է ունեցել մատաղի բաշխում եւ ժողովրդական տոնախմբություն:

Տպել
Ամենաշատ