Հունաստանի կառավարության այն հայտարարությունից հետո, ըստ որի Աթենքը պետական պարտքի  վերակազմավորման գործընթաց է սկսում, վարկանիշային Standard & Poor`s գործակալությունը նվազեցրել է Հունաստանի երկարաժամկետ վարկանիշը մինչեւ «ընտրանքային դեֆոլտի» մակարդակի (SD):

Վարկանիշի իջեցումը հավաքական գործողություններում դիրքերի փոխանակման պայմաններին Հունաստանի ընդգրկվելու արձագանքը դարձավ (collective action clauses), որը ստիպում է փոխանակման անցկացում եւ թղթերի անվանական արժեքի մի մասի կրճատում, այդ թվում  նաեւ այն ներդրողների համար, որոնք ինքնակամ չեն համաձայնել մասնակցել  վերակազմավորման  գործընթացին:

S&P-ի հաղորդագրությունում ասվում է, որ փոխանակման ավարտից հետո (սպասվում է, որ դա տեղի կունենա մարտի 12-ին),   Հունաստանի վարկանիշը կարող է բարձրացվել  «CCC»-ի: Նախքան այժմյան իջեցումը երկրի վարկանիշը  «CC» մակարդակի վրա էր, S&P-ի վարկածով` երկու աստիճան բարձր դեֆոլտային մակարդակից, հաղորդում է «Ֆինմարքեթ» տեղեկատվական գործակալությունը: