Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` թեեւ ՀՀԿ-ն Երեւանի թիվ 12 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրել, բայց չի էլ թողնելու, որ հաղթի ԲՀԿ-ի թեկնածու Լյովա Խաչատրյանը:

«Հիշեցնենք, որ Ապարանից պատգամավոր ընտրված Լ. Խաչատրյանն այս անգամ նույն ընտրատարածքում չառաջադրվեց, որովհետեւ ՀՀԿ-ն նրա փոխարեն պաշտպանում էր Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը: Իսկ ՀՀԿ-ն չպաշտպանեց Լ. Խաչատրյանին, քանի որ նա քննադատել էր կառավարության գործունեությունը: Վերջինս անդամագրվեց ԲՀԿ-ին ու այդ ուժի կողմից առաջադրվեց Շենգավիթ եւ Էրեբունի համայնքների որոշ հատվածներն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:

Իր վերջին քայլերի, ինչպես նաեւ` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում Լ. Խաչատրյանն արժանացել է ՀՀԿ վերնախավի դժգոհությանը եւ կորցրել նրանց աջակցությունը: Նա նաեւ անծանոթ է այդ տարածքի ընտրողների համար: Արդյունքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այդ ընտրատարածքում, որտեղ ՀԱԿ-ի կողմից առաջադրվել է Տիգրան Տեր-Պետրոսյանը, «Ժառանգությունից»` Անահիտ Բախշյանը, ՕԵԿ-ից` Ռոբերտ Մասումյանը, ՀՅԴ-ից` Կառլեն Գեւորգյանը եւ լրագրող Գոհար Վեզիրյանը:

Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ իշխանություններն այդ ընտրատարածքը «հանձնեն» ընդդիմությանը»,- գրում է «168 ժամ»-ը: