Խուզարկու Սթիվ Ղարագյոզյանի փաստաբանը, ով ամերիկյան Բըրբենք քաղաքի դատարան հայց է ներկայացրել` մեղադրելով վարչական միավորին էթնիկ ծագմամբ պայմանավորված հետապնդումների մեջ, պահանջել է իր պաշտպանյալին վճարել 600 հազարից մինչեւ 1 մլն դոլար փոխհատուցում: Փաստաբանի խոսքով, քաղաքի ներկայացուցիչները չեն բացառում, որ էթնիկ  բնույթի վիրավորանքներ եղել են, սակայն նվազեցնում են դրանց նշանակությունը:

Ինչպես հաղորդում է  «The Burbank Leader»-ը` վկայակոչելով ականատեսներին,  այս շաբաթ երեք խուզարկուներ ծաղրել են Ղարագյոզյանին` նմանակելով նրա հայկական ակցենտը:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում լսվում է հայազգի սպայի գործը, ով իր գործընկերների կողմից  ծաղրի եւ այլ հետապնդումների է  ենթարկվել էթնիկ պատկանելության պատճառով: