Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` ապրիլի 5-ին, հրապարակել է առաջիկա ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխվածությունն ըստ քաղաքական ուժերի ներկայացուցիչների:
Ըստ այդմ, ՀՀԿ-ն կունենա 903 հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար, ԲՀԿ-ն` 397 հանձնաժողովի նախագահ եւ նույնքան քարտուղար, ՀՅԴ-ն` 351 նախագահ եւ քարտուղար, ՕԵԿ-ը` 176 նախագահ եւ նույնքան քարտուղար եւ «Ժառանգությունը»` 154–ական նախագահ եւ քարտուղար:
ԿԸՀ նիստում քննարկվել է նաեւ ընտրությունների ժամանակ օգտագործվելիք դրոշմակնիքների հարցը. որոշվել է, որ կօգտագործվեն եռանկյունի դրոշմակնիքներ:




























