Ոստիկանության ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի եւ Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկից, այսօր` ապրիլի 6-ին, ժամը 00.30-ին, բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը նույն օրը, ժամը 00.15-ին, «Երեւան Սիթի» սուպերմարկետի  մոտ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ դրամապանակի մեջ եղել է 47 հազար դրամ, բանկային եւ զեղչի քարտեր:

Կատարվում է նախաքննություն: