Թերթը գրում է, որ այս օրերին խոսակցություններ են շրջանառվում, թե ոստիկանության ներքին զորքերի արդեն նախկին հրամանատար, «Գել» մականունով Գարիկ Գաբրիելյանին ձերբակալել են:
«Սակայն երեկ մեզ հաջողվեց կապվել Գաբրիելյանի հետ, որը թեեւ ազատության մեջ է, սակայն խուսափում է այս օրերին շրջանառվող լուրերը մեկնաբանել: Իրեն ուղղված հարցերին նա կտրուկ պատասխանեց. «Ես ոչինչ չեմ մեկնաբանում»:
Հիշեցնենք, որ նա օրերս հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Ըստ շրջանառվող լուրերի, պարզվել է, որ նա իր ենթակաների հետ զենք-զինամթերք եւ զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել: Նրա տեղակալը կալանավորված է: Ըստ որոշ տեղեկությունների, նրանք բավականին ժամանակակից զենք են վաճառել մեր վրաց հարեւաններին»,- գրում է «Հրապարակը»:




























