Թերթը գրում է, որ իր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «ամենահամաչափը» ՕԵԿ-ի համամասնական ցուցակն է: «Այստեղ ընդգրկված անձանց կարելի է բաժանել մի քանի խմբի: Եվ այսպես, Բաղդասարյանին պատկանող Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան ողջ դասախոսական կազմով է ընդգրկվել ցուցակում: Ցուցակում են ինչպես ռեկտորը, երկու պրոռեկտորները, ֆինանսավարչական գծով տնօրենը, տնտեսագիտական եւմիջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկանները, ֆրանսերենի ամբիոնի վարիչը, տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի դասախոսը, այնպես էլ Ակադեմիայի Գյումրու, Վանաձորի մասնաճյուղերի տնօրենները եւԿապանի մասնաճյուղի լաբորանտը: Հաջորդ մեծ խումբը ԱԻՆ ՕԵԿ-ական աշխատակիցներն են: Որքան որ հաջող 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում ԱԻ ՕԵԿ-ական նախարար Արմեն Երիցյանը, նույնքան էլ հաջող հորիզոնականներում են նախարարության ՕԵԿ-ական աշխատողները, նրանց թիվը ցուցակում հասնում է 13-ի: Տրանսպորտի եւկապի նախարար Մանուկ Վարդանյանին, թեեւ բաժին է հասել ցուցակի 13-րդ հորիզոնականը, բայց իր ղեկավարած նախարարության ՕԵԿ-ական աշխատողների թիվը ցուցակում 11 է:
Իսկ ահա 4-րդ հորիզոնականում հանգրվանած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախարարությունից ցուցակում ընդգրկել են ընդամենը 4-ին»,- գրում է «Երկիր»-ը:




























