Թերթը զրուցել է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ:
Ի՞նչ կասեք այն մասին, որ ՀԱԿ-ը անցյալ շաբաթ ստորագրեց մի փաստաթղթի տակ` միասնական շտաբ ստեղծելու վերաբերյալ, մի կուսակցության հետ, որի կողմից լիազորված մարդը` Վարդան Օսկանյանը, փաստորեն ՀԱԿ-ի հետ ստորագրեց այդ փաստաթուղթը, որն իրենից ընտրությունները մոնիտորինգելու կամ վերահսկելու ընդհանուր շտաբ ձեւավորելու հայտ է ներկայացնում: Այս կուսակցությունը եւս տոտալ ընտրակաշառքներ է բաժանում եւ տոտալ անդամագրումներ է անում իր ղեկավարած գերատեսչությունների եւ նախարարությունների մակարդակով, եւ ՀԱԿ-ը մաս է կազմում այս գործընթացին: Մի կողմից` հստակ արձանագրում ենք ՀՀԿ զեղծարարությունները, բայց կարծես հապաղում ենք մյուս կողմից ապօրինություններն արձանագրել: Կարծում եք` ԲՀԿ-ն հե՞տ է մնում ՀՀԿ-ից:
Այս հարցին ամբողջությամբ կարող եմ պատասխանել մայիսի 2-3-ին: Ընտրակաշառքների, զեղծարարությունների հիմնական մասը կատարվում է ընտրույթուններից առաջ` վերջին երեք օրերին: 27-րդ ընտրատարածքում ես առաջադրվել եմ մեծամասնականով, եւ նույն ԲՀԿ-ի իմ մրցակիցը Հացավան գյուղում 200 մետր լույսի սյուներ է տեղադրել, էլեկտրականություն անցկացրել: Ես հետամուտ չեմ եղել, միգուցե հենց էլեկտրացանցերն են կատարել: Այսինքն` կաշառքի նոր ձեւեր կան: Ես ԲՀԿ ուրիշ կաշառքի ուղղակի ձեւ կամ մոտեցում դեռ չգիտեմ:
Կարող եմ բազմաթիվ դեպքեր ասել թե ԲՀԿ, թե ՀՀԿ զեղծարարությունների մասին: Որպես ընդդիմություն` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, որոնք հայտնվել են այդ նույն շտաբում, այսօր քայլում են մի կուսակցության հետ, որը ոչ պակաս պատասխանատու է մեր այսօրվա իրավիճակի համար: Ի վերջո, ՀԱԿ-ը նաեւ բարոյական պատասխանատվություն ունի, որը նաեւ մարտի 1-ին տեղի ունեցածին է վերաբերում: Վարդան Օսկանյանի հետ ստորագրելով այդ փաստաթուղթը` դու առնվազն ինդուլգենցիայի ես ենթարկում իրեն եւ այդ մարդու հետ ընդհանուր սեղանի շուրջ ընդհանուր կանոններ ես պայպամանավորվում: ՀԱԿ-ի համար մարտի 1-ը շարունակելո՞ւ է մնալ այն ջրբաժանը, որը մեզ պետք է զատի այն քաղաքական գործիչներից, որոնք արյունոտ են, եւ որի մասին գոնե մինչեւ աշուն ՀԱԿ-ը չէր վարանում իր ելույթներում նշել նաեւ այդ մարդկանց անունները: Այսօր ՀԱԿ հանրահավաքներում նրանց անունները չեն նշվում` Գագիկ Ծառուկյանի, որպես մարտի 1-ի պատասխանատուի, Վարդան Օսկանյանի, նշվում են միայն ՀՀԿ այն ներկայացուցիչները, որոնք ոչ պակաս ակտիվություն եւ պատասխանատվություն ունեն մարտի 1-ին:
Մարտի 1-ը մեզ համար եւ կոնկրետ ինձ համարհայ ժողովրդի արյունալի էջերից մեկն է, որովհետեւ առաջին անգամ հըայը թափեց հայի արյունը քաղաքի կենտրոնում եւ անմեղ զոհեր տվեցինք: Այս թյուրիմացությունը առաջին անգամ Աղվան Հովսեփյանն է ասել. Ես բանտախցում էի, որ լսեցի 182 զինվոր է վիրավորվել: Պատերազմի ժամանակ բելառուսական ֆրոնտում 150 կմ լայնքով տարածքով օր է եղել` վիրավորվել են մի քանի տասնյակ զինվորներ, իսկ մեր քաղաքի կենտրոնում մի քանի տասնյակ տեսախցիկի տակ 182 զինվոր միայն վիրավորվեն: Իհարկե մարտի 1-ի պատասխանատվությունից ոչ մեկը ոչ մեկին չի ազատում, բայց դրա համար հանգամանալից նախաքննություն է հարկավոր: Թող ինձ ների Վարդան Օսկանյանը` եթե մասնակից է եղել, եթե ես էլ եմ մասնակից եղել կամ իմ ազգակիցը, նա էլ պետք է պատասխան տա, քանի որ մենք ունենք փաստեր, թե ում էր դա անհրաժեշտ, իշխանությունը պետք է վերարատդրվեր, եւ մարդիկ գնացին արյուն թափեցին: Մենք միայնակ ենք դուրս գալիս այս ամենի դեմ: Ողջ քաղաքը, ամբողջական շենքերով, հիմնարկներով սարքում են նացիոնալ սոցիալիստական կուսակցության անդամ` հանրապետական:




























