Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Նաեւ ընտրելով եմ պաշտպանում Հայրենիքս» խորագրով ցուցապաստառներ:
Ցուցապաստառները, որոնք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները եւ պարտականությունները, քվեարկության կարգը:




























