Հոկտեմբերի 1-ից սկսած ճանապարհային կանոնները խախտած հետիոտների նկատմամբ կազմվել է 5179 արձանագրություն, իսկ ամրագոտի չկապող 35408 վարորդ տուգանվել է 5 հազարական դրամով։ Այդ մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը՝ նկատելով, թե Երեւանում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ ամեն օր կազմվում է 1000-ից 1500 արձանագրություն:

ՃՈ պետը նաեւ հայտնել է, որ 2009թ.-ի առաջին 11 ամիսների տվյալներով՝ արձանագրվել է ճանապարհային երթեւեկության խախտման 610 հազար 626 դեպք:

2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է 1850 ճանապարհա-տրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 296, վիրավորվել՝ 2576 քաղաքացի: