Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները չեն մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ ասիական ֆուտբոլի ղեկավարների ամենախոշոր պաշտոնական հանդիպմանը։
Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի (AFC) կոնգրեսում, որն անցկացվել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ներկայությամբ, չի քննարկվել Իրանի՝ մրցաշարին մասնակցության հարցը, ինչպես նաև պատերազմի ֆոնին թիմի խաղերը ԱՄՆ-ից տեղափոխելու հնարավորությունը։
Ավելի վաղ մտահոգություններ էին հնչել, որ վիզային խնդիրները կարող են խանգարել իրանական պատվիրակությանը մասնակցել ինչպես կոնֆեդերացիայի հանդիպմանը Վանկուվերում, այնպես էլ FIFA-ի կոնգրեսին, որը կկայանա հինգշաբթի, ինչպես նաև հենց աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի հունիսի 11-ին։
Միևնույն ժամանակ պարզ չէ, թե արդյոք հենց վիզային դժվարություններն են դարձել AFC-ի կոնգրեսում Իրանի ներկայացուցիչների բացակայության պատճառը։ Հուշանվերների հանձնման արարողության ընթացքում աշխարհի առաջնությանը որակավորված ինը ասիական հավաքականներին տեղեկացվել է, որ Իրանն իր նվերը կստանա «ժամանելուց հետո»։





























