Հունգարիան և Եվրոպական հանձնաժողովը մայիսի 25-ից հետո նախատեսում են կնքել համաձայնագիր, որը Բուդապեշտին թույլ կտա ստանալ Բրյուսելի կողմից սառեցված միջոցները Եվրոպական միության բյուջեից և հատուկ հիմնադրամներից։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է Հունգարիայում խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը։
«Մենք պայմանավորվել ենք, որ ես մայիսի 25-ից սկսվող շաբաթվա ընթացքում կվերադառնամ Բրյուսել որպես Հունգարիայի վարչապետ, և մենք հնարավորինս շուտ կկնքենք այն քաղաքական համաձայնագիրը, որն անհրաժեշտ է, որպեսզի Հունգարիան և հունգարացիները ստանան ԵՄ հիմնադրամներից իրենց հասանելիք տրիլիոնավոր ֆորինտները», — գրել է նա Facebook-ում։
Նա վստահություն է հայտնել, որ «ԵՄ միջոցները շուտով կմտնեն Հունգարիա»։





























