ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում»: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: «Պաշտոնական գրություն դեռ չենք ստացել ՌԴ–ից, սակայն ՍԱՏՄ–ն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել «Ջերմուկ գրուպում»։ Թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից կվերցվեն նմուշներ, կտրվեն լաբորատոր փորձաքննության։ Արդյունքներն անպայման կհրապարակվեն՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ «Չեստնի զնակ» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը:




























