Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել օտարերկրյա արբանյակներից ազդանշանի ընդունման և փոխանցման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային միջոցների ներկրման վրա, հայտնում է Life.ru-ն։ Այդ սահմանափակման տակ են ընկնում Starlink արբանյակային ինտերնետային կապի տերմինալները, որոնք արտադրում է Իլոն Մասկի ամերիկյան SpaceX ընկերությունը։ Սահմանափակումները կգործեն վեց ամիս ժամկետով։

Փաստաթուղթն արգելում է այն «ռադիոէլեկտրոնային միջոցների ներկրումը, որոնք նախատեսված են օտարերկրյա պետությունների տիեզերական կապի օբյեկտներից (կապի արբանյակներ, դրանց թվում՝ երկակի նշանակության) ռադիոալիքների փոխանցման և (կամ) ընդունման համար... որոնք չունեն ռադիոհաճախականությունների պետական հանձնաժողովի որոշումը ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման մասին»։ Կառավարության այդ որոշումն ուղղված է ազգային անվտանգության պաշտպանությանը։