Գերմանիայից 5 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին ԱՄՆ-ի որոշումը բավականին անսպասելի էր ԵՄ-ի համար։ Այս մասին Հայաստանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին խոսակցությունները վաղուց են պտտվում, սակայն այս հայտարարության համար ընտրված ժամանակն անակնկալ էր մեր համար», — լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Կալասի խոսքով՝ ամերիկյան զորքերը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական, այլև հենց ամերիկյան շահերի պաշտպանության համար։





























