Ամերիկյան ռազմածովային ուժերը ծովային շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 50 առևտրային նավ, որոնք դուրս էին գալիս իրանական նավահանգիստներից կամ ուղևորվում էին դեպի նավահանգիստներ, հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում (CENTCOM)։
«Մինչ օրս 50 առևտրային նավ ամերիկյան ուժերի կողմից վերաուղղվել է շրջափակման պահպանությունն ապահովելու համար», - ասվում է հաղորդագրությունում։
Շրջափակումն ապահովելու համար ԱՄՆ-ը Իրանից հարավ-արևելք՝ Արաբական ծովում, կենտրոնացրել է հզոր ռազմածովային խմբավորում՝ երկու ավիակրի, երեք խոշոր դեսանտային նավի՝ որոնց վրա տեղակայված է ծովային հետևակի էքսպեդիցիոն գումարտակ, 13 հրթիռային էսմինեցի և մի քանի ականորսիչների կազմով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած ուրբաթ հայտարարել էր, որ շրջափակումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի հետ խաղաղության համաձայնագիր չի ձեռք բերվել։ Իրանը շրջափակումը անվանում է գործող հրադադարի ռեժիմի խախտում։





























