Գյումրիում անցկացված «Երաժշտական կամուրջ» համերգի ժամանակ հայտնի երգիչներ Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը, ֆրանսահայ կատարող Պատրիկ Ֆիորին և կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը տրիոյով հանդես են եկել՝ կատարելով «Նոտր Դամ դը Պարի» (Փարիզի Աստվածամոր տաճարը) մյուզիքլի լեգենդար «Belle» երգը:
Ստեղծագործության կոմպոզիտորն է Ռիկարդո Կոչիանտեն, լիբրետոյի հեղինակը՝ Լյուկ Պլամոնդոնը:
Հիշեցնենք, որ համերգը նվիրված է հայ-ֆրանսիական բարեկամությանը և կազմակերպվել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակի առթիվ:
Համերգին ներկա են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:





























