Սաուդյան Արաբիան և Քուվեյթը արգելել են ԱՄՆ-ին օգտագործել իրենց բազաները և օդային տարածքը, գրում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով երկու երկրների պաշտոնյաներին:

Ըստ պարբերականի զրուցակիցների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այժմ ձգտում է վերսկսել «Ազատություն նախագիծը»՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ուղեկցման ռազմածովային գործողությունը, երբ ԱՄՆ նախագահը շաբաթվա սկզբին հայտարարեց առաքելության կասեցման մասին՝ Պակիստանի միջնորդությամբ Իրանի հետ ընթացող բանակցությունների ֆոնին:

Սաուդցի պաշտոնյաները The Wall Street Journal-ին հայտնել են, որ Սաուդյան Արաբիան և Քուվեյթը որոշել էին արգելել ամերիկյան զինվորականներին օգտագործել իրենց բազաներն ու օդային տարածքն այն բանից հետո, երբ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները նվազեցրել էին ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան Պարսից ծոցում իրանական հարձակումների նշանակությունը: Նրանք մտավախություն ունեին, որ ամերիկյան զորքերը կարող են չպաշտպանել իրենց՝ նմանատիպ հարձակումների թիրախ դառնալու դեպքում։