Ադրբեջանի ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհուրդն արգելել է ցուցադրել արտասահմանյան հեռուստասերիալներ։
Թուրքական Milliyet-ը տեղեկացնում է, որ հիշյալ օրենքը տարածվում է նաեւ թուրքական հեռուստասերիալներ վրա եւ այսուհետ նույնիսկ ադրբեջաներենով թարգմանված թուրքական սերիալներն էլ չեն ցուցադրվելու։
Ադրբեջանի ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահը նշել է, թե օրենքը վերջնական է եւ հետքայլ չի արվելու։



























