Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, մայիսի 3-ին կայանալիք ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, մայիսի 2-ին Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվելու են Հայաստանի տարածքում սեպտեմբերին անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանը վերաբերող հարցեր, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակացության զարգացման ու կատարելագործաման համատեղ միջոցառումներին առնչվող խնդիրներ:
Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում կունենա Ղազախստանի իր պաշտոնակցի հետ, կայցելի սպառազինության ու ռազմական տեխնիկայի «ԿԱԴԵՔՍ-2012» միջազգային ցուցահանդես:
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաեւ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:




























