Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստացի ընդունել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ընթանում է մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի միջեւ:
Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում նա, մեկնաբանելով երկկողմ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական երկխոսության զարգացումը, մասնավորապես ասել է. «Որպես բարի կամքի դրսեւորում, մենք մեր ձեռքն ենք մեկնել նրանց (Հայաստանին- NEWS.am) անկախ նրանից՝ կընդունվի այն, թե ոչ: Բացի ամեն ինչից, այդուհանդերձ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի խնդիր, սառեցված հակամարտության հարց, որը կարիք ունի լուծման: Եւ դրանից հետո մենք նոր դարաշրջան կմտնենք»:




























