Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, հաղորդում է CGTN Africa հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի կառավարության հայտարարությանը։
Փաստաթղթում նշվում է, որ որոշումն ընդունվել է Ֆրանսիայի գործողությունների պատճառով, որոնք, Բուրկինա Ֆասոյի իշխանությունների կարծիքով, հակասում են պետության ազգային շահերին։
Հստակեցվում է, որ դիվանագիտական հարաբերությունների խզումն ուժի մեջ է մտնում անմիջապես։





























