Հայաստանի ասոցիացված անդամությունը Եվրամիությանը որեւէ կերպ չի կարող ազդել Երեւանի արտաքին քաղաքական գերակայությունների վրա եւ ամբողջությամբ տեղավորվում է հանրապետության արտաքին քաղաքականության բազմավեկտոր կոմպլեմենտար կուրսի մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Միեւնույն ժամանակ նա ընգծել է, որ ԵՄ-ին ասոցիացված անդամությունը չի արտացոլվի Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական-ռազմավարական գործընկերության, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին անդամության վրա: «Կրկնվեմ, որ ԵՄ-ին ասոցիացված անդամությունը որեւէ փոփոխության չի հանգեցնի Երեւանի արտաքին քաղաքական կուրսը»,- նկատեց Քոչարյանը:

Նշենք, որ օրերս ԵՄ արտգործնախարարների կոմիտեն հայտարարեց Հարավային Կովկասի երկրների հետ ասոցիացված անդամության բանակցություններ սկսելու մասին: Ավելի վաղ բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներից մեկը NEWS.am-ին հայտնել էր, որ Հարավային Կովկասի երկրների հետ բանակցությունները կսկսվեն արդեն 2010թ.-ին, քանի որ ԵՄ-ն հետարքրքված է բոլոր երեք հանրապետությունների միաժամանակյա անդամակցությամբ: Դիվանագետը նաեւ նշել էր, թե բանակցությունները վարվելու են յուրաքանչյուր երկրի քաղաքական-տնտեսական, օրենդրական եւ սոցիալական առանձնահատկությունները հաշվի առնելով, իսկ շեշտը դրվելու է ժողովրդավարացման վրա, քանի որ բոլոր երեք երկրներն էլ խնդիրներ ունեն այդ առումով: