Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հակամարտության էսկալացիայով՝ Սիրիայում ռազմական օբյեկտին Իսրայելի պաշտպանության բանակի հասցրած վերջին հարվածի պատճառով առաջացած լարվածության ֆոնին։

12-րդ ալիքի հարցազրույցում Սաարն ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել առկա ստատուս քվոն, սակայն թույլ չի տա Թուրքիայի ռազմական բազաների ստեղծումը Սիրիայի տարածքում։

«Մենք շահագրգռված չենք Թուրքիայի հետ հակամարտության էսկալացիայով», — հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով՝ Իսրայելը հաշվի է առնում Լիբանանում և Գազայի հատվածում Իրանի ներկայության փորձը և չի ցանկանում թույլ տալ Սիրիայում իրավիճակի նմանատիպ զարգացում Թուրքիայի մասնակցությամբ։

Սաարը նշել է, որ Իսրայելը «միշտ նախընտրում է» դիվանագիտական լուծումները և մտադիր չէ միտումնավոր խորացնել լարվածությունն Անկարայի հետ հարաբերություններում։