ԱՄԷ-ի ամենամեծ էմիրության՝ Աբու-Դաբիի իշխանությունները աջակցություն են ցուցաբերել Դուբայի պետական Dubai World հիմնադրամին՝ 10 մլրդ դոլարի չափով: Նման աջակցությունը թույլ կտա պետական ընկերությանը մարել իր պարտքերը, այդ թվում եւ՝ սուկուկների (իսլամական պարտատոմսերի) գծով՝ 4,1 մլրդի չափով, որոնց մարման ժամկետն ավարտվում է այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հաղորդում է Bloomberg-ը: Հիմնադրամը ստիպված է մարել նաեւ իր դուստր-ձեռնարկության՝ Nakheel-ի իսլամական պարտատոմսերը՝ 3,52 մլրդ-ի չափով:

Այն մասին, որ Դուբայ էմիրության կառավարությունը մտադիր է ֆինանսական աջակցություն հայտնել Dubai World-ին, հայտնի է դարձել նոյեմբերի վերջին: Ինչպես պարզվել է, Dubai World-ը, որի կազմի մեջ են մտնում բազմաթիվ ընկերություններ, 26 մլրդ դոլարի պարտք ունի՝ 2 անգամ ավելի քիչ, քան ընդհանուր պարտքերը: