«Կոալիցիայի կազմում ՀՅԴ-ն այլեւս անելիք չունի, եւ մենք երբեք չենք վերադառնա այնտեղ»,- դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Նշելով, որ մինչեւ իշխանությունները չցանկանան փոխվել, Դաշնակցությունը նրա կազմ չի վերադառնա, նա նկատեց, որ «կոալիցիան վճռական գործողությունների գնալուց առաջ շրջանցել է ՀՅԴ-ին՝ իր պարտնյորին»։ «Իշխանության գործողությունները ցույց տվեցին, որ առանց մեր կարծիքը հաշվի առնելու եւ մեզ հետ խորհրդակցելու էլ կոալիցիան լիովին ունակ է ինքնուրույն քայլեր անել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն իշխանության կազմից դուրս եկավ եւ ընդդիմադիր դաշտ անցավ 2009թ. ապրիլին՝ իր դժգոհությունն արտահայտելով իշխանությունների՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցում ունեցած դիրքորոշման հանդեպ։