Իրանի հետ պատերազմը պետք է ավարտվի անմիջապես նոյեմբերյան ընտրություններից հետո։ Այդ մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ պատերազմը կարող է ավարտվել նաև ընտրություններից առաջ։
Թրամփը ընդունել է, որ Իրանը միշտ կարող է հրթիռներ արձակել, քանի որ «նրանց մոտ դրանք բավական շատ են, նրանց մոտ միշտ ինչ-որ հրթիռներ կլինեն»։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը։ «Ես այն անվանում եմ “Թրամփի նեղուց”։ Մենք վերահսկում ենք Թրամփի նեղուցը»։



























