Վստահ եմ, որ պաշտպանության և անվտանգության հարցերում մենք պետք է աշխատենք համախմբված ու անխափան՝ մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարաձայնությունները։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է այդ պաշտոնի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Վաղինակ Վարդանովը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, նրա նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման ընթացքում։
«Մենք չենք պատրաստվում լռության մատնել կարևոր խնդիրները և պետք է պատրաստ լինենք բարձրաձայնելու ամենաանհարմար թեմաները»,- ասել է պատգամավորը։
Վարդանովը համոզված է, որ հանձնաժողովի աշխատանքում պետք է գերակայի հետևյալ սկզբունքը՝ Հայաստանի շահերը վեր են ցանկացած կուսակցական և անձնական շահերից։
Նշենք, որ բաց քվեարկության արդյունքներով Վարդանովը ընտրվել է այդ հանձնաժողովի փոխնախագահ։





























