Հայաստանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ, ՄԱԿ-ի համակարգի մաս է կազմում — խմբ.) սերտորեն համագործակցում են ատոմային էներգետիկայի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում, ներառյալ «Մեծամոր» ԱԷԿ-ը և ապագայի էներգետիկայի զարգացման ծրագրերը, ինչպես նաև աճող հետաքրքրություն են ցուցաբերում փոքր մոդուլային ռեակտորների նկատմամբ։ Դրա մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Երևանում անցկացվելիք COP17-ի ընթացքում ԱԷՄԳ-ն կընդգծի, որ միջուկային գիտությունը կարող է նպաստել քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պաշտպանությանը, վերականգնմանը և կայուն կառավարմանը»,- նշել է նա։





























