Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Դեւալ Պատրիկը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանը եւ ուրիշներ ներկա կգտնվեն Բոսթոնի կենտրոնում Հայկական ժառանգության զբոսայգու բացման արարողությանը:
Այդ մասին հաղորդում է Boston.com կայքը:
Պատրիկին եւ Նալբանդյանին միացել են քաղաքի քաղաքապետ Թոմաս Մենինոն եւ տեղական այլ պաշտոնյաներ:
Զբոսայգին կընդգծի ներգաղթյալների ավանդը, այն տեղակայված է Քրիստափոր Կոլումբոսի զբոսայգու եւ Ֆանել հոլլի միջեւ:
Միջոցառման սկզբում Դեւալ Պատրիկը եւ Էդվարդ Նալբադյանը կհանդիպեն նահանգի կառավարության հետ` նահանգի Կապիտոլիումում:




























