ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Եվրասիայի գծով պատասխանատու Ֆիլիպ Գորդոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիայի հետ օրակարգում կարեւոր թեմաներ ունեն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Bugun կայքէջը։

Ֆիլիպ Գորդոնը նշել է, թե հավատում է, որ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ տարիներ ի վեր շարունակվող համագործակցությունից հրաժարվելը սխալ տպավորության արդյունք է։ Գորդոնը ավելացրել է, որ Թուրքիան աջակցում է Աֆղանստանին եւ ԱՄՆ-ի հետ այդ երկրում հատուկ համագործակցություն ունի։ «Էներգետիկ հարցերում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ այլ հարցերում եւս՝ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համատեղ աշխատում է»,-նշել է Ֆիլիպ Գորդոնը։