ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիայում էներգետիկ հարցերով բանագնացի ավագ խորհրդական Դանիել Սթեյնը կայցելի Ադրբեջան:

Ինչպես SalamNews-ին հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանությունից, Սթեյնի այցելության նպատակը Կասպյան տարածաշրջանի նավթային սեկտորի Caspian Oil & Gas ցուցահանդեսին մասնակցելն է:

Ցուցահանդեսն ու կոնֆերանսը կկայանան հունիսի 5-8-ին: