Հունիսի 7-ին, առավոտյան ժամը 8.00-ից, ասֆալտապատման աշխատանքների պատճառով 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելից մինչեւ Գայի պողոտա ճանապարհահատվածը:

Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից վարորդներին առաջարկում են  շրջանցել հիշյալ հատվածը եւ Նոր Նորք  բարձրանալ Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորքով: